Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ. Transfermarkt

Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի և «Նապոլիի» ֆուտբոլիստ Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ, և նրանք գլխավորում են այս ցանկը։ Այժմ երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները գնահատվում են 110 մլն եվրո։

Լավագույն եռյակը եզրափակում է «Միլանի» ներկայացուցիչ Ռաֆայել Լեաուն․ պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 մլն եվրո։

Նշենք, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և գնահատվում է 6 մլն եվրո։

 

Читайте на 123ru.net