Սլովանը հաղթեց Սպարտակին, Բարսեղյանը՝ գոլի հեղինակ

Սլովակիայի առաջնության հերթական տուրի շրջանակում «Սլովանն» արտագնա խաղում հաղթեց Տրնավայի «Սպարտակին»։

Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։

Այս խաղում իր թիմի առաջին գոլը խփեց Տիգրան Բարսեղյանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ «Սլովանը» դեռ նախորդ տուրում մրցաշարային աղյուսակում անհասանելի դարձավ մրցակիցների համար և 6-րդ անգամ անընդմեջ դարձավ Սլովակիայի առաջնության չեմպիոն։

«Սլովանը» 25-րդ անգամ է իր պատմության մեջ դառնում առաջնության հաղթող՝ ներառյալ Չեխոսլովակիայի առաջնությունը։

Читайте на 123ru.net