Սևիկյանի գոլը հաղթանակ պարգևեց Ֆերենցվարոշին (տեսանյութ)
«Ֆերենցվարոշը» Հունգարիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում հաղթեց «Սպարտակուսին» 2-1 հաշվով։
«Ֆերենցվարոշի» կազմում հաղթական գոլը խփեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը։ Հայ ֆուտբոլիստը դուրս եկավ փոխարինման և դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ։
«Ֆերենցվարոշը» եզրափակիչում կհանդիպի «Պակսի» հետ։
Հիշեցնենք, որ բուդապեշտյան ակումբը նախորդ տուրում մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ ապահովել է չեմպիոնությունը։ Սա «Ֆերենցվարոշի» վեցերորդ անընդմեջ չեմպիոնությունն է: