Ֆլորիան Վիրցը՝ Եվրո-2024-ի առաջին գոլի հեղինակ

Գերմանիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը դարձել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության առաջին գոլի հեղինակը: Տնային Եվրոպայի առաջնությունում 21-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել Շոտլանդիայի դեմ մեկնարկային խաղի 11-րդ րոպեին:

Հանդիպման 18-րդ րոպեին գերմանացիների առավելությունը գեղեցիկ հարվածով կրկնապատկել է Ջամալ Մուսիալան:

Գերմանիայից ու Շոտլանդիայից բացի A խմբում կխաղան նաև Հունգարիան ու Շվեյցարիան։

Վերջին անգամ Գերմանիայի և Շոտլանդիայի հավաքականները հանդիպել էին Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարում։

Читайте на 123ru.net