Կա մի քանի ֆավորիտ․ իսկապես այս առաջնությունում շատ ուժեղ թիմեր կան․ Գրիզմանը՝ Եվրո-2024-ի մասին
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը նշել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության գլխավոր մրցակիցներին։
«Կարծում եմ՝ մի քանի ֆավորիտներ կան: Դա Գերմանիան է, որը խաղում է տանը։ Հետո Նիդեռլանդներն է, Խորվաթիան, Իտալիան, Իսպանիան, Անգլիան… Շատ ուժեղ թիմեր կան։ Այս առաջնությունն իսկապես լարված է լինելու։
Մեր խաղը մեզնից է կախված, պետք է խաղադաշտում ապացուցենք, որ ֆավորիտների թվում ենք, իսկ մնացածը բախտից է կախված։
Մենք գիտենք, որ եզրափակիչը հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը։ Ամեն ինչ կախված է մեզանից,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։