Եվրո-2024․ Մբապեն կլինի Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում Լեհաստանի դեմ խաղում

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Լեհաստանի հավաքականի հետ Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում կլինի «Եռագույնների» մեկնարկային կազմում։

Այս մասին հայտնում է ֆրանսիական RMC Sport-ը։

25-ամյա խաղացողը Եվրո-2024-ի առաջին տուրի Ավստրիայի դեմ խաղում (1:0) կոտրել էր քիթը, ինչի պատճառով ստիպված բաց էր թողել Նիդերլանդների դեմ խաղը (0։0):

Եվրո-2024-ի վերջին՝ երրորդ տուրի՝ Լեհաստան-Ֆրանսիա հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 25-ին ժամը 20։00-ին։

Читайте на 123ru.net