Լիոնել Մեսսին՝ ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր խաղացող

Այսօր՝ հուլիսի 15-ին, Արգենտինայի հավաքականը Կոպա Ամերիկայի եզրափակչում նվազագույն հաշվով հաղթել է Կոլումբիայի ընտրանուն և 16-րդ անգամ նվաճել Ամերիկայի գավաթը: Արգենտինան դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության ամենատիտղոսակիր թիմը: Երկրորդ տեղը զբաղեցնում է Ուրուգվայի հավաքականը՝ 15 հաղթանակով։ Լավագույն եռյակը 9 հաղթանակով եզրափակում է Բրազիլիայի հավաքականը։

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր խաղացողը։ 37-ամյա հարձակվողն ունի 45 տիտղոս։

Երկրորդ տեղում է պաշտպան Դանի Ալվեսը 44 տիտղոսով։ Եռյակը եզրափակում է եգիպտացի կիսապաշտպան Հոսամ Աշուրը, որն իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ալ-Ահլիում»՝ նվաճելով 39 գավաթ։

2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում Մեսսին անցկացրել է չորս հանդիպում, խփել մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

2023 թվականի հուլիսից Մեսսին հանդես է գալիս «Ինտեր Մայամիում», ուր ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է ՊՍԺ-ից։ Transfermarkt-ը 37-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո:

Читайте на 123ru.net