Մենք մրցունակ թիմ ենք կառուցել՝ իր նպատակներին հասնելու համար. «Ինտերի» նախագահ

«Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան գնահատել է թիմի պատրաստվածությունը նոր մրցաշրջանին.

«Մենք պահպանել ենք գրեթե ամբողջ կազմը և ձեռք ենք բերել այնպիսի կարևոր ֆուտբոլիստների, ինչպիսիք են Տարեմին և Զիելինսկին:

Մենք մրցունակ թիմ ենք կառուցել՝ իր նպատակներին հասնելու համար։

Մենք ունենք հիանալի մարզիչ, բարձր մակարդակի ղեկավարներ և անձնակազմ, և հիանալի երկրպագուներ: Նման տվյալներով մենք մտնում ենք նոր մրցաշրջան»,- մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Читайте на 123ru.net