ՕԽ-2024․ հայտնի է, թե ով կլինի Սլավիկ Գալստյանի մրցակիցը կիսաեզրափակչում

2024 թվականի Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակչում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը կգոտեմարտի իրանցի Սաեդ Էսմաելիի հետ։

Վերջինս քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել է Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի գործող չեմպիոն կուբացի Սանչեսին։

Աղբյուրը՝ Armsport.am

Читайте на 123ru.net