ՕԽ-2024․ ճամայկացի Սթոնան նոր ռեկորդ սահմանեց ու դարձավ օլիմպիական չեմպիոն
Ճամայկացի մարզիկ Ռոջ Սթոնան ոսկի է նվաճել 2024 թվականի Օլիմպիական խաղերում սկավառակի նետում մարզաձևում։
Եզրափակչում նրա լավագույն արդյունքը եղել է 70,00 մ՝ նոր օլիմպիական ռեկորդ։ Արծաթե մեդալը բաժին հասավ լիտվացի Միկոլաս Ալեկնեին, ով նրան զիջեց երեք սանտիմետր: Լավագույն եռյակը 69,31 ցուցանիշով եզրափակեց ավստրալացի Մետյու Դենին։
Հատկանշական է, որ լիտվացի Ալեկնան սկզբում գերազանցել է օլիմպիական ռեկորդը, որը պատկանում էր իր հորը, սակայն հաջորդ փորձում Սթոնան գերազանցեց քիչ առաջ գրանցված նոր ռեկորդը։
Աթլետիկա. Օլիմպիական խաղեր 2024․ Սկավառակի նետում
1. Ռոջ Սթոնա (Ճամայկա) – 70.00
2. Միկոլաս Ալեկնա (Լիտվա) – 69,97
3. Մետյու Դենի (Ավստրալիա) – 69,31