ՉԼ․ Սլովանը սեփական հարկի տակ հաղթեց ԱՊՕԵԼ-ին, Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» սեփական հարկի տակ ընդունել էլ Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
71-րդ րոպեին նախ գնդակը սեփական դարպասն ուղարկեց հյուրերի ֆուտբոլիստ Պետրովիչը, իսկ խաղավարտին մոտ վերջնական հաշիվը ձևակերպեց Մակը։ Վերջինս 79-րդ րոպեին փոխարինել էր Տիգրան Բարսեղյանին, ով հանդիպմանը մասնակցեց առաջին րոպեներից։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին։