Հյումելսը նոր ակումբ չի գտել

Գերմանացի 35-ամյա Մատս Հյումելսը Դորտմունդի «Բորուսիայից» ազատ գործակալի կարգավիճակով հեռանալուց հետո դեռևս նոր ակումբ չի գտել։ Այդ մասին հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Գերմանացի փորձառու պաշտպանը դիտարկում է տարբեր երկրների առաջարկները, սակայն դեռ չի կարողանում համապատասխան տարբերակ գտնել։

Աղբյուրի փոխանցմամբ՝  վերջինիս հետ պայմանագիր կնքելու մտքից հրաժարվել է Թուրինի «Յուվենտուսը»: 

Նշվում է, որ այժմ խաղացողին իրենց կազմում են ցանկանում տեսնել իտալական «Բոլոնիան» և անգլիական «Բրայթոնը»։

Читайте на 123ru.net