Ցինցինատի․ հայտնի են կանանց մրցաշարի եզրափակչի մասնակիցները

Աշխարհի վեցերորդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Ջեսիկա Պեգուլան դուրս է եկել Ցինցինատի (ԱՄՆ) WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։

Ցինցինատիի մրցաշարի կիսաեզրափակչում նա հաղթեց իսպանացի թենիսիստուհի Պաուլա Բադոսային։ Հանդիպումն ավարտվել է 6:2, 3:6, 6:3 հաշվով։

Հանդիպումը տևել է 3 ժամ 28 րոպե։

Մրցաշարի եզրափակչում Պեգուլան կխաղա բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկայի հետ։

Читайте на 123ru.net