Ինչպե՞ս կարող եմ գոլ տոնել մի թիմի դեմ, որը որպես ֆուտբոլիստ դաստիարակել է ինձ․ Տիկնիզյան

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը բացատրել է, թե ինչու չի տոնել Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում ԲԿՄԱ-ի դարպասը խփած հաղթական գոլը։

«Ինչպե՞ս կարող եմ գոլ տոնել մի թիմի դեմ, որը որպես ֆուտբոլիստ դաստիարակել է ինձ: 13 տարեկանում եկա Մոսկվա և 8-9 տարի ապրեցի գիշերօթիկ դպրոցում։ Ես երախտապարտ եմ մանկավարժներին, որոնք այնտեղ էին, բոլորին, որոնք ներգրավված են եղել իմ զարգացման մեջ»,-ասել է նա Чемпионата-ի թղթակցի հետ զրույցում։

«Սա հարգանքի տուրք է, այլ կերպ չէր էլ կարող լինել։ Այս վերաբերմունքն ինձ համար ոչ մի տեղ չի կարող կորել։ Ես միշտ երախտապարտ կլինեմ ԲԿՄԱ-ին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ – «Լոկոմոտիվ» խաղում հանդիպման միակ և հաղթական գոլը հեղինակեց Նաիրը հանդիպման 90-րդ րոպեին։

Читайте на 123ru.net