Հրաձգության Հայաստանի կանանց հավաքականն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հրաձգության Հայաստանի կանանց հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Այս մասին հայտնում են Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայից։

«Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 1649 միավոր արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ հրաձիգ Գոհար Հարությունյանը դարձել էր  Եվրոպայի չեմպիոն։

Читайте на 123ru.net