«Չելսիի» հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի համար
«Չելսիի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի համար։
Հայտացուցակում չի ընդգրկվել թիմի առաջատարներից մեկը՝ Քոուլ Պալմերը։ Հայտացուցակից բացակայում են նաև Ռոմեու Լավիան և Վեսլի Ֆոֆանան, իսկ Լևի Քոլվիլը B ցուցակում է։ Նոյեմբերի 7-ին «Չելսին» Լոնդոնում կհանդիպի Երևանի «Նոայի» հետ։