Դեպայը կարիերան կշարունակի Բրազիլիայում. պաշտոնական

Մադրիդի «Ատլետիկոյի» հոլանդացի նախկին հարձակվող Մեմֆիս Դեպայն ավարտել է իր տեղափոխությունը «Կորինտիանս»:

Բրազիլական ակումբը պաշտոնապես հաստատել է «Բարսելոնայի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիոնի» և ՊՍՎ-ի նախկին խաղացողի հետ պայմանագրի կնքումը։

Հարձակվողի պայմանագրի ժամկետը «Կորինտիանսի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը։ Մեկուկես տարի խաղալով Մադրիդի «Ատլետիկոյում»՝ Մեմֆիս Դեպայը 40 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Читайте на 123ru.net