«Ատլետիկոն» և «Ռեալը» չպարզեցին հաղթողին

Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունեց «Ռեալին»։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հանդիպման առաջին գոլը երկրորդ խաղակեսում՝ 64-րդ րոպեին խփեց Էդեր Միլիտաոն։ Հանդիպման 95-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Կորեան։ Հանդիպումը Սիմեոնեի թիմն ավարտեց 10 հոգով, երբ կարմիր քարտ ստացավ Լորենտեն։

Նշենք, որ մրցավար Մատեո Բուսկետսը 68-րդ րոպեին դադարեցրեց խաղը։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ «Ատլետիկոյի» երկրպագուները սկսել են տարբեր առարկաներ նետել խաղադաշտ և դեպի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։ Մրցավարը թիմերին ուղարկեց հանդերձարան։ Խաղը վերսկսվեց մոտ 20 րոպե անց։

Читайте на 123ru.net