Գաուֆը՝ Պեկինի մրցաշարի հաղթող

Աշխարհի վեցերորդ ռակետ Քորի Գաուֆը դարձավ առաջին ամերիկացի թենիսիստուհին Սերենա Ուիլյամսից հետո (2013), ով հաղթել է Պեկինում (Չինաստան) անցկացվող WTA-1000 մրցաշարում։

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, եզրափակչում 20-ամյա ամերիկուհին 6:1, 6:3 հաշվով հաղթել է չեխ Կարոլինա Մուխովային (49-րդ տեղը):

Պեկինի մրցաշարի արդյունքներով Քորի Գաուֆը կվերադառնա համաշխարհային վարկանիշային աղյուսակի թոփ 5 ու կդառնա աշխարհի չորրորդ ռակետը։

Այս տիտղոսը ութերորդն է Գաուֆի համար իր կարիերայում և երկրորդը 2024 թվականին՝ Նոր Զելանդիայի Օքլենդում նվաճած գավաթից հետո:

Читайте на 123ru.net