Հայտնի է, թե Հայաստանից ովքեր կներկայացնեն մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը այս գիշեր մեկնել է Բուլղարիա, որտեղ կմասնակցի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։

Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից:

Մրցումները կմեկնարկեն հոկտեմբերի 12-ին։ Եզրափակիչները հոկտեմբերի 20-ին են։

Հայաստանը կներկայացնեն հետևյալ բռնցքամարտիկները.

48 կգ Հովհաննես Հարությունյան
51 կգ Ռուդոլֆ Գարբոյան
54 կգ Դավիթ Եգորյան
57 կգ Ռուսլան Ասլիկյան
60 կգ Արթուր Սահակյան
63.5 կգ Մանվել Պետրոսյան
67 կգ Հարություն Հակոբկոխյան
71 կգ Նարեկ Զախարյան
75 կգ Գարիկ Անտանոսյան
80 կգ Համլետ Ադամյան
92 կգ Հենրիկ Ճղրիկյան

Աղջիկներ

48 կգ Լուսինե Գևորգյան
52 կգ Արևիկ Դոխոլյան
54 կգ Աննա Զուռնաչյան
57 կգ Ջուլյա Լալայան
60 կգ Էլիդա Քոչարյան
63 կգ Սոնա Հարությունյան

Читайте на 123ru.net