«Ալ Ֆատեհը» ոչ ոքի խաղաց․ Սելարայանը մասնակցեց հանդիպմանը

Սաուդյան Արաբիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Ալ Ֆատեհը» սեփական հարկի տակ ոչ ոքի խաղաց «Ալ Խոլուդի» հետ։

Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։

«Ալ Ֆատեհը» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Читайте на 123ru.net