Միշտ էլ ավելի լավ է հաղթել, մենք դրան ձգտում ենք յուրաքանչյուր խաղում. Էդգար Սևիկյան
«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կիսվել է «Զենիթի» հետ ՌՊԼ-ի 13-րդ տուրի խաղից ստացած տպավորություններով։
Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1։1 հաշվով։
«Արդյունքից ունեցած զգացողությունը հաստատ բացասական չէ, ի վերջո, դա միշտ էլ շատ դժվար ճանապարհորդություն է։ Իհարկե, միշտ էլ ավելի լավ է հաղթել, մենք դրան ձգտում ենք յուրաքանչյուր խաղում։ Բայց թիմը լավ ֆուտբոլ ցուցադրեց, հնարավորություններ ստեղծեց և որոշակի հաջողության դեպքում կարող էր երեք միավոր վաստակել: Այնպես որ, մենք գոհ ենք խաղից, բայց աճելու տեղ ունենք:
Նման հանդիպումներում չպետք է առաջինը գոլ բաց թողնես: Բայց երբ բաց ես թողնում, չպետք է գլուխդ կախես։ Մեր թիմը գիտի, թե ինչպես կարելի է ետ վերադառնալ, մենք բնավորություն ունենք, մենք երբեք չենք հանձնվում և գիտեինք, որ բավական ժամանակ կա հաշիվը հավասարեցնելու համար»,- VseProSport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սեւիկյանը։