Լուկմանի դուբլի շնորհիվ «Ատալանտան» ընդհատել է «Նապոլիի» անպարտելիության շարքը

Իտալական Ա Սերիայի 11-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» արտագնա խաղում հաղթեց «Նապոլիին»։

Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 3-0 հաշվով հաղթանակով։ Բերգամոյի թիմի կազմում դուբլ ձևակերպեց Ադեմոլա Լուկմանը, ևս մեկ գոլ խփեց Ռետեգին։

Այսպիսով, Գասպերինիի թիմը հաղթեց արտագնա խաղում և մրցաշարային աղյուսակում մոտեցավ առաջնության առաջատարին։

Читайте на сайте