Մարզադաշտը լեփ-լեցուն կլիներ․ Թիկնիզյանը` Ռուսաստանի հետ խաղ անցկացնելու մասին

«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը պատասխանել է СЭ-ի հարցին՝ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հնարավոր ընկերական խաղի անցկացման վերաբերյալ։

«Ինչու ոչ։ Եթե Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համաձայնեն նման խաղ անցկացնել, ապա դա հիանալի կլինի։ Խաղը կարելի էր անցկացնել Ռուսաստանում, մարզադաշտը լեփ-լեցուն կլիներ։ Բայց առայժմ մենք այդ մասին միայն մտածում ենք»,- ասել է Թիկնիզյանը СЭ-ին:

Նոյեմբերին Ռուսաստանի հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում․ 15-ին ռուսները Կրասնոդարում կմրցեն Բրունեյի հավաքականի, իսկ 19-ին Վոլգոգրադում հանդիպում կունենան Սիրիայի ընտրանու հետ։

Читайте на 123ru.net