Հալանդը կարող է 1 օրով բանտ նստել Շվեյցարիայում

Ֆուտբոլիստ Էռլինգ Հալանդը Շվեյցարիայում խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Ըստ Blick-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և Նորվեգիայի հավաքականի հարձակվողը 60 շվեյցարական ֆրանկի չափով (64,36 եվրո) չվճարված տուգանք ունի երկրի արևմուտքում գտնվող Վո կանտոնում: Տուգանքը սահմանվել է հոկտեմբերի 25-ին: Այս մասին գրում է armsport.am-ը:

Տուգանքը չվճարելու դեպքում Հալանդը կարող է մեկ օրով կալանավորվել Շվեյցարիա կատարած իր հաջորդ այցի ժամանակ:

Սակայն նման պատիժը քիչ հավանական է թվում, քանի որ ձերբակալվելուց առաջ ֆուտբոլիստը կարող է վճարել տուգանքն ու խուսափել պատժից:

Читайте на 123ru.net