World News

Սոչիում կայացել է Վլադիմիր Պուտինի Բաշար ալ Ասադի հանդիպումը

Սոչի քաղաքում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա սիրիացի գործընկեր Բաշար ալ Ասադի հանդիպումը:

Ինչպես նշում է ria.ru-ն, Սիրիայի Արաբական Հանրապետության ղեկավարը ՌԴ է ժամանել աշխատանքային այցով:

Աղբյուրը մանրամասնում է, որ  ՌԴ նախագահի հետ զրույցում Ասադն ընդգծել է, որ Մոսկվային և Դամասկոսին հաջողվել է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:

Պուտինն իր հերթին շնորհավորել է Ասադին այն արդյունքների կապակցությամբ, որոնց Սիրիան հասնում է ահաբեկչական խմաբավորումների դեմ պայքարում:

Բացի այդ, ՌԴ ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է սիրիացի ժողովրդի քաջությունը ծանր փորձությունների միջով անցնելու,աստիճանաբար հաղթանակին մոտենալու, ինչպես նաև ահաբեկիչներին վերջնական ջախջախելու հարցերում:

Հիշեցնենք, որ ռուսական օդուժն աջակցում է Սիրիայի կառավարական բանակին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Հայտնի, էր Ռուսաստանը Սիրիայում գործում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայից անկախ:

Читайте на сайте