World News

«Ժողովուրդ». Առաջին հայացքից գրավիչ թվացող «Ես եմ» ծրագիրն իր մեջ նրբություններ է պա­րունակում

«Իշխանությունները մեծ շուքով հայտարարեցին «Ազգ-բանակ» գաղափարախոսության շրջանակներում «Ես եմ» ծրագրի մասին: Բայց առաջին հայացքից գրավիչ թվացող ծրագիրն իր մեջ նրբություններ է պա­րունակում, որը ոչ բոլորին է ձեռնտու: «Ես եմ» ծրագիրը, ինչպես հայտնի է, տալիս է այլընտրանքային զինվո­րական ծառայության հնարավորություն: Ըստ այդմ, այս ծրագրով զինծառայողը երկու շաբաթ անցկացնելու է մարտական հերթապահությունում, մեկ շաբաթ՝ զորամասում և 1 շաբաթ՝ տանը: Այս ծրագրով զինծառայող­ներն ամսական ստանալու են 35 հազար դրամ, այժմ սովորական զինծառայողի 3500 դրամի փոխարեն, իսկ արդեն երեք տարի անց իրենց հաշվին ունենալու են 5 մլն դրամ: Միայն թե «Ես եմ» ծրագիրն ընտրած զինծառա­յողների վրա այս դրույթները տարածվելու են ծառայության վեցերորդ ամսից: Բացի այդ՝ 5 մլն դրամն էլ կարո­ղանալու են ծախսել սահմանափակ՝ երեք ուղղությամբ՝ կրթություն, բիզնես-ծրագիր գյուղատնտեսության ոլորտում և բնակարանի ձեռքբերում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Читайте на сайте