World News

ՊՍԺ ֆուտբոլային ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուները

Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է փնտրել գլխավոր մարզչի Ունաի Էմերիին հրաժեշտ տալու դեպքում, որի պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի հունիսին,- հաղորդում է «Le10 Sport»-ը:

 

Փարիզցիների մարզական տնօրեն Անտեր Էնրիկեի ցուցակում են Մաուրիսիո Պոչետինոն «Տոտենհեմից», Լեոնարդու Ժարդիմը «Մոնակոյից», Անդրե Վիլաշ-Բոաշը «Շանհայ Տելեյսից» և Պաուլու Ֆոնսեկան «Շախտյորից»:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն դիտարկում է նաև Ժոզե Մոուրինյուին կամ Անտոնիո Կոնտեին հրավիրելու տարբերակները:

Читайте на сайте