World News

Վտանգավոր «ատրակցիոն». ՌԴ-ում հայրը դստեր համար զբոսանք է կազմակերպել մեքենային կապված սահնակով  (տեսանյութ)

Ռուսաստանի Նովոկուզնեցկ քաղաքի բնակչին պատժել են դստերը մեքենային կապված սահնակով զբոսանքի տանելու համար:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ վկայակոչելով ՆԳՆ շրջանային վարչության մամուլի ծառայությանը, վտանգավոր մանկական ատրակցիոնի մասին իրավապահներին տեղյակ է պահել տեղի բնակչուհիներից մեկը: Կինը հեռախոսով տեսագրել է, թե ինչպես է քաղաքի հիպերմարկետներից մեկի կայանատեղիում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան հետևից տանում սահնակը, որտեղ երեխա է նստած:

Ինչպես պարզվել է, հայրն այդպիսով զվարճացրել է երեխային, մինչ մայրն առևտուր անելիս է եղել հիպերմարկետում: Տղամարդը ոստիկանության ասել է, որ դստերը նախապես հրահանգներ է տվել, թե ինչ անի, եթե հանկարծ սահնակն ընթանա մեքենայի տակ:

Նա ստիպված կլինի 3000 ռուբլի տուգանք վճարի մարդկանց տեղափոխման կանոնների խախտման և ծնողական պարտականությունները չկատարելու համար:

Читайте на сайте