World News

Բարսելոնայում մտադիր են վերակառուցել Սուրբ ընտանիքի տաճարի հարակից շրջանը

Բարսելոնայի քաղաքապետարանն սկսել է Սուրբ ընտանիքի տաճարի («Լա Սագրադա Ֆամիլիա») շրջակա տարածքի վերանորոգման աշխատանքները:

Ինչպես հայտնում է Euromag-ը, վերակառուցման աշխատանքների առաջին փուլը ընդգրկել է Ուրենյա, Բոֆիլ, Կարսի, Լեոն և Էրնանդես շրջանները:

Ինչպես նշվում է, վերականգնման աշխատանքների արդյունքում նախատեսվում է առավել հարմարավետ դարձնել հետիոտնի համար: Մայթերի ընդլայնման և սահմանագծի վերացմամբ ճանապարհը միասնական կդառնա, և անցորդները առավելություն կունենան փողոցն անցնելիս:

Նախագծի ընդհանուր բյուջեն կազմել է 1.4 մլն դոլար: Բոլոր աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարվա մարտին:

Читайте на сайте