World News

Մասնակի այրվել է տրոլեյբուսի վարորդի խցիկիը. տուժածներ չկան, քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ժամը 7:25-ին Երևանի Արշակունյաց պողոտայում համար 9 երթուղու տրոլեյբուսի վարորդի խցիկում հրդեհ է բռնկվել, որն օպերատիվ կերպով մարվել է հրշեջ ծառայության աշխատակիցների ջանքերով:


Ըստ քաղաքապետարանի, հրդեհի պահին տրոլեյբուսը գտնվել է նախատեսված երթուղու ճանապարհին, սրահում ուղևորներ չեն եղել, տուժածներ չկան:


«Հրդեհի բռնկման պատճառը բարձր լարման շղթայում տեղի ունեցած կարճ միացումն է: Հրդեհի պատճառով մասնակի այրվել է վարորդի խցիկի հատվածը», - ասված է հաղորդագրությունում:

Читайте на сайте