World News

Բակո Սահակյանը  ներկա է գտնվել Արցախի ԱԺ–ում 2018–ի պետբյուջեի նախագծի քննարկմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ներկա է գտնվել Ազգային ժողովի լիագումար նիստի՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված մասին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին 2018 թվականի երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթն ընդունելու համար՝ կարեւորելով տեղի ունեցած ակտիվ եւ բովանդակալից քննարկումները:

Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ իշխանության օրենսդիր եւ գործադիր թեւերը կանեն հնարավորը բյուջեի արդյունավետ կատարման ուղղությամբ:

Читайте на сайте