World News

«Ելքը» 9-րդ անգամ վերցրեց 20 րոպե ընդմիջում

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հղում կատարեց ԱԺ կանոնակարգ օրենքին և հայտարարեց, որ «Ելքը» վերցնում է 20 րոպե ընդմիջում: Սա «Ելք»–ի այսօրվա արդեն թվով  9-րդ անգամ վերցրված ընդմիջումն էր:

Մինչ այդ ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորները հասցրեցին քվեարկել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը  62 կողմ ձայներով:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվեարկության է դրվում «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և հայտարարեց ընդմիջման մասին:

Читайте на сайте