World News

ԱՄՆ-ում ցուցադրել են՝ ինչպես է վայրկյանների ընթացքում տունն այրվում բռնկվող տոնածառի պատճառով (տեսանյութ)

ԱՄՆ-ի սպառողական ապրանքների անվտանգության հարցով հանձնաժողովը տեսանյութ է հրապարակել, որը ցուցադրում է չոր ամանորյա տոնածառերի վտանգավորությունը:

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, տոնածառը տեղադրել են ոչ մեծ տարածքում, որը կահավորել են որպես բնակելի սենյակ: Դրա կողքին բազկաթոռ և սեղանիկ են տեղադրել՝ սեղանի լամպով և ծաղկամանով:

Տեսանյութի 25-րդ վայրկյանում տոնածառն բռնկվում է և սկսում հրդեհվել: Դրա հետ մեկտեղ վայրկյանների ընթացքում այրվում է նաև սենյակի ողջ գույքը: Մինչդեռ նույն կահավորությամբ սենյակում ջրով դույլի մեջ տեղադրված տոնածառը այդպես էլ չի այրվում:

ԱՄՆ-ի սպառողական ապրանքների անվտանգության հարցով հանձնաժողովի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում 100 հրդեհման դեպք է գրանցվել տոնածառերի բռնկման պատճառով: 1200 անգամ հրդեհ է բռնկվել սուրբծննդյան մոմերի պատճառով, ինչի հետևանքով 20 մարդ է մահացել:

Читайте на сайте