World News

Զիդան. Կեպա՞ն, ինձ դարպասապահ հարկավոր չէ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարիզչ Զինեդին Զիդանը խոսել է «Աթլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի հնարավոր տեղափոխության մասին։

«Կեպա՞ն, այս պահին ինձ դարպասապահ անհրաժեշտ չէ: Հնարավոր է, որ մենք այդ դիրքի խաղացողի կարիք զգանք հունիսին, սակայն ոչ հիմա: Այս պատճառով ես չեմ խոսում այլ ակումբների ֆուտբոլիստների մասին»,- Զիդանի խոսքերը մեջբերում է «Bernabeu Digital»-ը:

Նշենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ բասկյան ակումբը չի թույլատրել իր ֆուտբոլիստին բուժզննում անցնել մադրիդցիների համար:

Читайте на сайте