World News

Վրաստանում հարձակվել են հայ գործարարի վրա ու կողոպտել նրան

Վրաստանի արևմուտքում գտնվող Օզուրգեթի քաղաքում  կիրակի առավոտյան անհայտ անձինք հարձակվել են հայաստանցի գործարարի վրա ու մեծ գումար հափշտակել, այս մասին հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:


Հարձակումը կատարվել է նրա տան մուտքի մոտ: Դիմակավորված երկու մարդիկ բութ գործիքով հարվածել են Հայաստանի  քաղաքացի 31-ամյա Արթուր Սուքիասյանի գլխին ու հափշտակել նրա մոտ գտնող 30 հազար լարի գումարը, ինչը մոտավորպես 11 հազար դոլար է կազմում:


Արթուր Սուքիասյանը Վրաստանում մի քանի խանութների  սեփականատեր է: Հարձակման օրը նա պատրաստվում էր Թբիլիսիի մեծածախ շուկա մեկնել իր խանութների համար ապրանքներ գնելու համար:


 Սուքիասյանը տեղափոխվել է  հիվանդանոց: Բժիշկների ասելով նրա կյանքին վտանգ չի սպառնում:


Հանցագործները  դեռևս հայտնաբերված չեն: 

Читайте на сайте