World News

Ֆրանսիական բագետը ցանկանում են ներառել ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկում է բագետը ներառել ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում:

«Մենք պետք է պահպանենք բագետի կատարելությունը և մեր վարպետությունն այն պատրաստելիս, այդ իսկ պատճառով հարկ է այն ընդգրկել համաշխարհային ժառանգության ցանկում», - Корреспондент-ի հաղորդմամբ՝ ասել է Ֆրանսիայի նախագահը հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս:

Նա օրինակ է բերել նեապոլիտանական պիցցան, որը 2017-ի դեկտեմբերին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում:

«Ես գիտեմ մեր հացթուխներին. նրանք տեսան, որ նեապոլիտանացիներին հաջողվել է պիցցան ճանաչել ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգություն, և նրանց մոտ հարց ծագեց. «Ինչո՞ւ ոչ բագետը»: Եվ նրանք իրավացի են», - ասել է Մակրոնը:

Նրա խոսքով՝ բագետը հանդիսանում է Ֆրանսիայի առօրյա կյանքի մի մասը և հատուկ պատմությունը:

Читайте на сайте