World News

Բրայթոնի երկրպագուն, որը սիրում է Չելսիի ֆուտբոլիստ Ազարին, խաղից հետո ստացել է նրա մարզաշապիկը (տեսանյութ)

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը փայլուն հանդիպում է անցկացրել «Բրայթոնի» հետ (4:0). նա դուբլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի հերթական տուրի խաղում` եվրոպական առաջնությունուններում խփելով իր 100-րդ և 101-րդ գոլերը:

 

Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, սակայն, բացի Ազարի տպավորիչ խաղից, հայտնվել է նաև մեկ այլ դրվագ, որը տեղի է ունեցել հանդիպման ավարտից անմիջապես հետո:

 

Խաղից հետո բելգիացին տրիբունայում նկատել է «Բրայթոնի» երկրպագու մի փոքրիկ տղայի` իրեն նվիրված պաստառով.

 

«Ազար, ինձ կնվիրե՞ս քո մարզաշապիկը»,- գրված է եղել պաստառի վրա:

 

Եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո բելգիացին մոտեցել է տրիբունային և կատարել տղայի ցանկությունը`«Ամեքս Սթեդիումում» հավաքված երկրպագուների բուռն ծափահարությունների ներքո:

Читайте на сайте