World News

ԱՄՆ պրոդյուսերների գիլդիան ընտրել է տարվա լավագույն ֆիլմը

ԱՄՆ պրոդյուսերների գիլդիան որպես տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հոր հիվանդության պատճառով ռեժիսորը ներկա չի գտնվել մրցանակաբաշխության արարողությանը:

Հայտնի է, որ ավելի վաղ «Ջրի ձևը» ճանաչվել է որպես լավագույն ֆիլմ Վենետիկի կինոփառատոնի և Critics' Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ:

Նշենք, որ Գիլյերմո դել Տորոյի և Վանեսա Թեյլորի սցենարի հիման վրա նկարահանված «Ջրի ձևը» ֆանտաստիկ մելոդրամայի գործողությունները տեղի են ունենում 1962  թվականին՝ սառի պատերազմի ժամանակ՝ ԽՍՀՄ և ԱՄՆ հակամարտության ֆոնին:

Читайте на сайте