World News

Նյու Յորքի Ազատության արձանը փակվել է այցելուների համար

ԱՄՆ-ում պետական հաստատությունների աշխատանքի մասնակի դադարեցումը՝ պայմանավորված դաշնային կառավարության ժամանակավոր բյուջեի ընդունման բարդություններով, անդրադառնում է նաև երկրի գլխավոր խորհրդանիշերի վրա:

Ինչպես հայտնում է DW.com-ը, Նյու Յորքում «հատկացումների բացակայության պատճառով, հունվարի 20-ին այցելուների համար փակվել են Ազատության արձանն ու Էլիս կղզին: Եթե Սենատը երկուշաբթի առավոտյան չընդունի ժամանակավոր ֆինանսավորման փաթեթը, ապա աշխատանքի չեն կարողանա դուրս գալ ԱՄՆ-ի դաշնային աշխատակիցների կեսը:

Բյուջետային ճգնաժամը կանխելու վերջին հնարավորությունը կընձեռվի երկուշաբթի՝ հունվարի 22-ին, Սենատի արտահերթ խորհրդի քվեարկության ժամանակ:

Ինչպես նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսին մինչ այժմ չի հաջողվում հաստատել ընթացիկ ֆինանսական տարվա բյուջեն:

Читайте на сайте