World News

«Բավարիան» գոլառատ խաղում հաղթեց «Վերդերին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում երկրի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ հաղթեց «Վերդերին»:

 

Յուպ Հայնկեսի ֆուտբոլիստները առավելության հասան 4:2 հաշվով: Դուբլ իրենց հաշվին գրանցեցին Ռոբերտ Լևանդովսկին և Թոմաս Մյուլերը:

 

Այս խաղից հետո «Բավարիան» 47 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Վերդերը» 16 միավորով 16-րդն է:

 

«Բավարիա»-«Վերդեր»՝ 4:2

Գոլերը՝ Մյուլեր (41,84), Լևանդովսկի(63,77) - Գոնդորֆ (25), Զուլե (74-ինքնագոլ)

 

Читайте на сайте