World News

Պետերբուրգում ակտիվիստները հանդիսավոր կերպով «հուղարկավորել են Ռուսաստանի ապագան» (լուսանկարներ)

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում «Գարուն» երիտասարդական շարժման մասնակիցները հավաքվել էին Նևա գետի ափին:

Ինչպես տեղեկացնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքը, երիտասարդները ներկայացել են ամբողջությամբ սևազգեստ և իրենց հետ սև դագաղ են բերել՝ «Ռուսաստանի ապագան» գրությամբ: Նրանք դագաղում տեղադրել են երեխաների նկարած պատկերները, որոնցում պատկերված է այդ ապագան:

Ինչպես հաղորդվում է, ակցիայի կազմակերպիչներից մեկը հայտնել է, որ այն նվիրված է ՌԴ-ի գալիք նախագահական ընտրություններին:

Ակտիվիստները կարծում են, որ նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքում, նրանց կարծիքով, հաղթելու է Վլադիմիր Պուտինը, երկիրը ևս վեց տարով կապրի՝ սառեցված մնալով անցյալում:

Բացի մանկական նկարներից, նրանք նաև կարմիր մեխակներ էին դրել դագաղում: Ոստիկանությունը չի խոչընդոտել ակցիայի անցկացմանը:

Читайте на сайте