World News

Քիմ Քարդաշյանը Louis Vuitton աղբամաններ է տեղադրել իր տանը (լուսանկար)

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսի իր առանձնատան բակում երկու նոր աղբաման է տեղադրել՝ Louis Vuitton նորաձևության տան ապրանքանշանով:

Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ ներկայացնելով համապատասխան լուսանկարը, որը հրապարակվել է Քիմի Snapchat-ի էջում: Քիմի երկրպագուներին ապշեցրել է նրա այդ քայլը:

Օգտատերերից ոմանք հավատացել են, որ աղբամաններն իսկապես ֆրանսիական թանկարժեք ապրանքանիշի արտադրանքն են:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին լույս աշխարհ է եկել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երրորդ երեխան: Փոխնակ մոր օգնությամբ ծնված աղջկան զույգն անվանել է Չիկագո:

Читайте на сайте