World News

Երևանում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի եղբայրը. shamshyan.com

BMW մակնիշի 34 DV 960 համարանիշի ավտոմեքենայի վարորդն այսօր՝ ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի Փափազյան փողոցի թիվ 25 շենքի հարևանությամբ բախվել է կայանված վիճակում գտնվող «Hyundai Sonata» մակնիշի 75 ՍR 555 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի 34 ТF 183 համարանիշի ավտոմեքենային: Այնուհետև BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառից:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

BMW-ի վարորդը մահացել է. աղբյուրի տեղեկություններով նա Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, « Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հեղինակ Սաթիկ Սեյրանյանի եղբայրն էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Читайте на сайте