World News

Յավլինսկին Պուտինից պահանջում է արձագանքել Սիրիայում բազմաթիվ ռուսաստանցիների զոհվելու մասին լուրերին

Միջազգային լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում վերջին օրերին բամաթիվ հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ Սիրիայում՝ Դեյր էզ Զորի մոտակայքում ԱՄՆ օդուժի և սիրիական ընդդիմության ուժերի հարվածներից զոհվել են հարյուրավոր ռուսաստանցիներ՝ «Վագներ» մասնավոր ընկերության վարձկաններ։


ՌԴ նախագահի թեկնածու՝ «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին երեկ բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին՝ այս տեղեկությունը պարզաբանելու համար։ Ռուս պաշտոնյաները, Յավլինսկու խոսքով՝ կատարվածի մասին իրարամերժ մեկնաբանություններ են անում։ Յավլինսկին Պուտինից պահանջել է հստակ պարզաբանում նշված հրապարակումների վերաբերյալ։


«Համոզված եմ, որ նման իրադարձության մասին տեղեկությունները պետք է հրապարակավ և բաց քննարկել։ Եթե Ռուսաստանի հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել, ապա ռուսաստանցի բարձրաստիճան պաշտնոյաները, այդ թվում նաև գլխավոր հրամանատարը, պարտավոր են հայտարարել այդ մասին ու բացատրել, թե ով է պատասխանատու կատարավածի համար»,- գրել է Յավլինսկին:


Նա Պուտինին հարց է տալիս՝ ինչու՞ են Ռուսաստանի քաղաքացիները մասնակցում Սիրիայում ընթացող ցամաքային գործողություններին այն դեպքում, երբ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ռուսական զորքերը դուսր են բերվել այդ երկրից, ու քաղաքացիական պատերազմն այնտեղ ավարտվել է: 


Պուտինը Յավլինսկու նամակին դեռ չի պատասխանել։ Նա, ինչպես Կմելի մամուլի ծառայությունն է հաղորդել, մի քիչ հիվանդ է, մրսել է և չեղարկել է իր մասնակցությամբ Կրեմլից դուրս նախատեսված բոլոր միջոցառումները: Ռուսաստանի նախագահ և գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Կրեմլը Սիրիայում զոհված ռուսաստանցի վարձկանների մասին ոչինչ չգիտի և խորհուրդ է տվել այդ հարցով դիմել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։


Ռուսական լրատվամիջոցները, մինչդեռ, այսօր հայտնել են, որ արդեն Ռուսաստան են բերել զոհվածների դիերը: Նրանցից առնվազն հինգի իքնությունն արդեն պարզվել է, անունները հրապարակել են տարբեր լրատվամիջոցներ։ Պեսկովն ասում է, որ մասնավոր «Վագներ» ընկերության վարձկանների մահվան մասին տեղեկությունը պետք է ստուգել, և որ ինքը համոզված չէ, թե Յավլինսկու ներակայացրած տվյալները հավաստի են։


Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն իր հերթին հայտնել է, որ Դեյր էզ Զորի շրջանում, որտեղ փետրվարի 7-ին ամերիկյան օդուժը հարվածներ է հասցրել սիրիական կառավարական ուժերին, ռուսաստանցիներ չեն եղել, սիրիական բանակն էլ չի համակարգել իր գործողություններն այդ շրջանում, և այդ պատճառով մեծաթիվ զոհեր են եղել։


Հիշեցնենք ՝ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, որ փետրվարի 7-ին Ասադի ուժերը փորձել են գրավել «Սիրայի ժողովրդավարական ուժերի» շտաբը, ինչին ի պատասխան՝ ամերիկացիները հարվածել են նրանց: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը հայտարարել է, որ Սիրիայի կոալիցոն ուժերի գլխավոր շտաբի վրա հարձակվել են շուրջ 300 զինվորականներ, և ամերիկացիները ստիպված են եղել միջամտել։ «Հստակ չէ, թե քանի ռուսաստանցի վարձկան է զոհվել, սակայն որ զոհեր եղել են, հաստատ է»,- գրում են ռուսական լրատվամիջոցները։

Читайте на сайте