World News

«Արսենալի» հարձակվողը շարքից դուրս է մնացել 4-6 շաբաթ

«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը ծնկի վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: 

 

Ֆրանսիացի հարձակվողն այսօր առավոտյան բուժզննում է անցնել: Հաղորդվում է, որ ապաքինման համար հարձակվողից կպահանջվի 4-ից 6 շաբաթ: 

 

Լակազետը ստիպված կլինի բաց թողնել Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի` «Էստերսունդի» հետ երկու հանդիպումները, ինչպես նաև Անգլիայի լիգայի Գավաթի և Պրեմիեր լիգայի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղերը:
  

26-ամյա Լակազետը, ով «Արսենալ» է տեղափոխվել նախորդ տարվա հուլիսին «Լիոնից», «զինագործների» կազմում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 

Читайте на сайте