World News

Հոլանդիայում տուն է վաճառվում, որի սենյակներից մեկում կարելի է ավտոմեքենա կայանել (լուսանկարներ)

Հաագայի բնակիչը վաճառքի է հանել իր քառահարկ թաունհաուսը, որի հյուրասրահում կարելի է կայանել Porsche Cayenne մակնիշի մեքենան:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, հարցն այն է, որ տան սեփականատերն ավտոտնակի մի մասն օգտագործում է որպես հանգստի սենյակ: Ընդհանուր 277 քառ. մետր մակերեսով տարածքը գնահատվում է 1.6 մլն եվրո:

Նախկին ավտոտնակը, որը նախատեսված է եղել 4 ավտոմեքենա պահելու համար, վերափոխվել է սենյակի, որը համալրված է ճաշասեղանով և ընթերցանության գոտիով: Սենյակում հանդերձասրահ կա, լոգասենյակ, ինչպես նաև գործիքները պահելու տարածք և ելք դեպի ներքին բակն ու այգին:

Читайте на сайте