World News

Երևանում 55–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի. Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 55-ամյա Մարտուն Եղիազարյանը Եղվարդի խճուղում՝ «Բադեն-Բադեն» հյուրանոցի հարևանությամբ, իր վարած BMW մակնիշի 02 ՕՍ 151 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, 60-ամյա Աիդա Սերեքերիմյանին և 56-ամյա Զառա Սարգսյանին:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ վրաերթի ենթարկվածները փողոցը անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով ու եթե վարորդը գերազանցած լիներ սահմանված արագությունը, հնարավոր է՝ վրաերթը ողբերգական ավարտ ունենար:

«Արմենիա» բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծանր կայուն վիճակում:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Читайте на сайте