World News

Միջպետական ավիացիոն կոմիտեն նշել է Ան-148 օդանավի կործանման հնարավոր պատճառներից մեկը

Միջպետական ավիացիոն կոմիտեն տեղեկացրել է, որ ավարտել է Մերձմոսկայում կործանված Ան-148 օդանավի պարամետրային ինքնագրիչի տվյալների վերծանումը և տեղեկատվության նախնական վերլուծություն է իրականացրել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով գերատեչության հաղորդագրությունը:

«Միջպետական ավիացիոն կոմիտեի՝ Ան-148 օդանավի վթարի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը տեղեկացնում է, որ լաբորատորիայում ավարտվել է օդանավի պարամետրային ինքնագրիչի տվյալների վերծանումը և տեղեկատվության վերլուծությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:

«Սարատովյան ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Ան-148 ինքնաթիռը, որն իրականացնելիս է եղել Մոսկվա-Օրսկ չվերթը, կիրակի կործանվել է «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց րթպեներ անց:

Հիշեցնենք, որ օդանավում 65 ուղևոր է գտնվել, ինչպես նաև անձնակազմի 6 անդամ: Ուղևորների թվում հայ կին է եղել՝ Վարսիկ Սևոյանը, իսկ անձնակազմից երկրորդ օդաչուն ևս հայ էր՝ Սերգեյ Ղամբարյանը:

Միջպետական ավիացիոն կոմիտեի տվյալներով՝ «հատուկ իրավիճակ» է ստեղծվել թռիչքից 2 րոպե 30 վայրկյան անց՝ մոտ 1300 մետր բարձրության վրա և 465-470 կմ/ժամ արագության պարագայում: Այդ պահին արագության ցուցիչներում անհամապատասխանություն է հայտնվել: 

Читайте на сайте