Ճապոնացիները դեղամիջոց են ստեղծել, որը գրիպը բուժում է մեկ օրում
Ճապոնական Shionogi & Co. ընկերությունը հայտարարել է, որ նոր դեղամիջոց են թողարկել, որը կարող է ոչնչացնել գրիպի վիրուսը 24 ժամվա ընթացքում:
Այս մասին հաղորդում է ScienceAlert-ը՝ նշելով, որ ներկայիս առավել արդյունավտ դեղամիջոցները 72 ժամում են բուժում գրիպը: Նորագույն դեղամիջոցի ստեղծողները պնդում են, որ հիվանդին ընդամենը մեկ չափաբաժին է անհրաժեշտ ամբողջական ապաքինման համար: Դեղամիջոցի կլինիկական փորձարկումների երրորդ փուլն ավարտվել է հունվարին:
Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը 2018-ի փետրվարին հավանության է արժանացրել դեղամիջոցի արտադրությունը: Պաշտոնական թույլտվությունը կտրվի մարտին, որից հետո ընկերությունը մտադիր է դեղի առաջին խմբաքանակն արտադրել մայիսին: Դեռևս հայտնի չէ՝ կարտահանվի այն այլ երկրներ, թե ոչ: